Am

AM

Armenia

country in South Caucasus

AM
https://12r.uk/am/

Հայերեն

հնդեվրոպական լեզու

Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։

Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։

Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն: Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (Ջավախք, Պարսկահայք, Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում: Առավել կիրառական է Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Բելգիա, Շվեյցարիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրան, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պաղեստին, Իսրայել, Եգիպտոս, մասամբ՝ Թուրքիա) և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանում (Հարավային դաշնային տարածաշրջան, Մոսկվա և խոշոր քաղաքներ), Վրաստանում, Ուկրաինայում և այլուր։

Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա)։ Հայկական համայնքներ կան նաև Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։

Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։

https://hy.m.wikipedia.org/wiki/Հայերեն